
Փարիզի սոցիալիստ քաղաքապետ Անն Իդալգոն այսօր հայտարարել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահահական ընտրապայքարին մասնակցելու մտադրության մասին։ Ընտրությունները կայանալու են 2022 թ-ին, հաղորդում է Ֆրանսպրեսս գործակալությունը։
Ելույթ ունենալով հյուսիսարևմտյան Ռուան քաղաքում ՝ Փարիզի քաղաքապետ Իդալգոն ասել է. «Ես մտադիր եմ առաջադրվել Ֆրանսիայի Հանրապետության նախագահի թեկնածու»:
Հիդալգոն դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Ֆրանսիայի մայրաքաղաքը 2014 թվականին:




