ԿարևորՀասարակություն

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ եւ այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում.  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հարցի կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով և ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար: Այսօր լրագրողներին ասել է  ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` խոսելով արցախյան հարցի կարգավորման մասին:

«Կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարևորում ենք, և չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է եւ այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասել է դեսպանը:


Երկխոսության նախադրյալներ տեսնո՞ւմ է հարցին Լին Թրեյսին պատասխանել է, որ չի ուզում կողմերի անունից խոսել՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունն արդեն հստակ ասել է՝ ավելի լայնածավալ քննարկումների չեն լինի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել:

«Միացյալ Նահանգները որոշակի ջանքեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել են։ Լիահույս ենք, որ կգանք մի կետ, երբ բոլոր գերիները կվերադառնան», — ասել է դեսպանը։

Ադրբեջանում հայ գերիների սպանությունների, խոշտանգումների վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի հետ կապված Լին Թրեյսին նշել է, որ ուշադիր հետևում են բոլոր նմանատիպ դրսևորումներին, շարունակելու են համագործակցել բոլոր կողմերի հետ՝ նրանց կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և բոլոր անհատներին հարգել մարդու հիմնարար իրավունքները»,- նշել է նա:

 

Կարդացեք նաև

Back to top button