ԿարևորՀասարակություն

Կենսաթոշակների ու երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը կշարունակվի առաջիկա օրերին․ պարզաբանում

Պետական կենսաթոշակների և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարում կատարելու նպատակով «Հայփոստն» ու բանկերը սեպտեմբեր ամսին ֆինանսավորվել են վճարման ենթակա գումարի ավելի քան 97%-ով: Վճարման գործընթացը կամբողջացվի առաջիկա օրերի ընթացքում: Այս մասին «Ռադիոլուրին» հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունից՝ պարզաբանելով «Հայփոստի» հայտարարությունը։

«Հայփոստ»-ը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից բավարար չափով դրամական միջոցներ չստանալու պատճառով ժամանակավորապես դադարեցնում է կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների տրամադրումը։

«Հայփոստ»-ը նաև վստահեցրել էր, որ ֆինանսավորում ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Կարդացեք նաև

Back to top button