ԿարևորՀասարակություն

Զինիչևին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևին։

Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով բանակի գեներալ Ե. Ն. Զինիչևին Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում (հետմահու) է շնորհվել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ դրսևորած հերոսության, խիզախության և արիության համար:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը զոհվել էր Նորիլսկում ընթացող զորավարժությունների ժամանակ:

Տես նաև՝ Զորավարժությունների ժամանակ զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը

Կարդացեք նաև

Back to top button