ԿարևորՍպորտ

ԱԱ 2022. Հայաստան-Լիխտենշտեյն՝ 1:1

ՖԻՖԱ-ի գավաթի 2022թ աշխարհի առաջնության որակավորման J խմբի փուլի 6-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեփական դաշտում ընդունել էր Լիխտեյնշտեյնի ընտրանուն։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց Լիխտեյնշտեյնի դարպասին։ Հարվածն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ բացելով հաշիվը:

Երկրորդ խաղակեսին մրցակցին հաջողվեց հավասարացնել հաշիվը: Խաղի 80-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Նոա Ֆրիկը:

Մեր հավաքականը վաստակած 11 միավորով մնաց երկրորդ տեղում:

Կարդացեք նաև

Back to top button