ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր մարզաշապիկով

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Լիխտենշտեյնի ընտրանու դեմ խաղում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Հովհաննես Համբարձումյանը, Հրայր Մկոյանը, Դավիդ Դավիդյանը և Վբեյմար Անգուլոն:

Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր, իսկ Լիխտեյնշտեյնի ընտրանին՝ կապույտ գույնի մարզաշապիկներով։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան-Լիխտեյնշտեյն ընտրական խաղը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, ժամը 20։00-ին։

Կարդացեք նաև

Back to top button