ԿարևորՄշակույթ

Օպերային թատրոնը 89-րդ թատերաշրջանի մեկնարկը կնվիրի ՀՀ անկախության 30- ամյակին

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 89-րդ թատերաշրջանը կմեկնարկի «Գայանե» բալետային ներկայացմամբ՝ այն նվիրելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 30-ամյակին:

Ներկայացման մեջ զբաղված են ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզաննա Փիրումյանը, Րաֆֆի Գալստայնը, Ռազմիկ Մարուքյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանը,  Գարեգին Բաբելյանը:

Դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է:

«Գայանե» բալետային ներկայացման բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանն է, նկարիչը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը, զգեստների նկարիչը Ռուբինէ Հովհաննիսյանն է, փորձավարներն են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը, Էմմա Նահապետյանը, Հրաչյա Հովհաննիսյանը և Արթուր Գրիգորյանը:

https://www.facebook.com/YerevanOpera/posts/3813521738748153

Կարդացեք նաև

Back to top button