ԿարևորՀասարակություն

ՀՀ անկախության 30-ամյակի առիթով կլինի 4 ոչ աշխատանքային օր

Կառավարության որմամբ 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Անկախության օրը՝ Սեպտեմբերի 21-ը երեքշաբթի է, իսկ 20-ը՝ երկուշաբթի: Այդպիսով, քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր: 

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ հասարակության տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց կառավարությունը որոշել է պատշաճ ձևով նշել Հայաստանի անկախության 30-ամյակը:

«Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին: Այս փոփոխությունն արված է նրա համար, որ անկախության 30-ամյակի առիթով ունենանք 4 անըմդմեջ ոչ աշխատանքային օր»,- ասել է վարչապետը:  

Կարդացեք նաև

Back to top button