ԿարևորՀասարակություն

Վարանդայի շրջանում հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում սեպտեմբերի 7-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Կարդացեք նաև

Back to top button