ԿարևորՀասարակություն

Լոնդոնում բացվել է հայկական ամառային փառատոնը

Սեպտեմբերի 5-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցել է ավանդական Հայկական ամառային փառատոնին (Armenian Summer Festival), որը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում հայոց թեմի հանձնախմբի կողմից։

Միջոցառումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ անցած տարի Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների։

Իր ողջույնի խոսքում դեսպան Ներսեսյանը կարևորել է նման միջոցառման անցկացումը, որի ընթացքում ներկայացվում են հայկական մշակույթի, պատմության, արվեստի և խոհանոցի լավագույն ավանդույթները՝ խորհրդանշական համարելով, որ իր առաջին հանդիպումը բրիտանահայ համայնքի հետ անցկացվում է հենց նման ձևաչափով։

Նա նաև ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ անելու է հնարավորինս այդ փոխգործակցությունն ընդլայնելու համար։

Փառատոնին մասնակցել և ողջույնի խոսքեր են հղել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց Թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Լորդերի պալատի անդամ Բարոնուհի Կոքսը, ՄԹ խորհրդարանի անդամ Ռուպա Հուքը, «Բառնաբաս» հիմնադրամի նախագահ Պատրիկ Սուկխդեոն, Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը, Լոնդոնի Իլինգ շրջանի քաղաքապետը։

Կարդացեք նաև

Back to top button