ԿարևորՀասարակություն

Ուժեղացված վերահսկողություն՝ թարմ մսի սպանդանոցային ծագման նկատմամբ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2021թ. սեպտեմբերի 15-ից սկսելու է սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում իրացվող թարմ միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն՝ կիրառելով գործառույթներով վերապահված իր ողջ գործիքակազմը:

Կենդանական ծագման սննդամթերքն ունի բարձր ռիսկ և, շղթայի բոլոր փուլերում վերահսկողությունն ուժեղացնելով, ծառայությունը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով՝ զերծ պահելով հնարավոր հիվանդություններից:
Այսօր Հայաստանում գործում է 85 սպանդանոց:

«2020թ. հուլիսի 1-ից հանրապետությունում սպառման ենթակա թարմ միս-մսեղիքը պետք է պարտադիր ունենա սպանդանոցային ծագում, ինչը ենթադրում է

  • բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն
  • մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ
  • վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:

Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:

Թարմ միս ձեռք բերող-իրացնողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է»,-տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Կարդացեք նաև

Back to top button