
Արդեն 18 տարի Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական–վերլուծական ծրագիրն ամեն օր, օրը՝ 12, հաճախ նաև 24 ժամ ներկայացնում է օրվա հիմնական իրադարձությունները։ Այս ռադիոպատումը հենց նրանց մասին է, ովքեր ամեն օր Հանրային ռադիոյի եթերում «Խոսում են Երևան»–ի անունից։ 7։46 րոպեների ընթացքում «Ռադիոլուրի» լրագրողները խոսել են իրենց մասին, «Ռադիոլուրը» վերլուծել իրենց լուսաբանած ոլորտների դիտանկյունից։




