ԿարևորՀասարակություն

Գավառի ԲԿ-ն արժանացել է «Տարվա մարզային բժշկական կենտրոն» մրցանակին

Սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի է ունեցել «Հուսո աստղ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ 2021» խորագրի ներքո:

Այն կազմակերպվել էր Համազգային վստահության խորհրդի կողմից: Լավագույններն ընտրվել էին սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում:

Ի թիվս պարգևատրված մի շարք բժիշկների և բուժհիմնարկների՝ Գավառի բժշկական կենտրոնն այս մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Տարվա մարզային բժշկական կենտրոն» մրցանակի: Այն բժշկական կենտրոնին շնորհվել է՝ բժշկի կոչումը բարձր պահելու , արդի նորամուծությունների կիրառման և որակյալ մասնագետներով հագեցած անձնակազմ ձևավորելու համար:

Մրցանակը հանձնվել է Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Գարիկ Սողոմոնյանին: Տնօրենը շնորհակալություն է հայտնել վստահության համար, նշելով, որ խրախուսանքը նաև պարտավորեցնում է ավելի ակտիվ գործունեություն ծավալել բնակչության առողջության ապահովման հարցում: Գարիկ Սողոմոնյանը հավելել է, որ այդ մրցանակը նաև Գավառի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի ցուցաբերած տքնաջան աշխատանքի, բարձր պատասխանատվության և մասնագիտական որակյալ կարողությունների արդյունք է:

Կարդացեք նաև

Back to top button