
Փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը:
Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան, 11 ամսական, 29 օրական երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի: Նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար:




