
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է Գերմանիայից- Հայաստան հանդիպումը, որում Հայաստանի ընտրանին 6:0 խոշոր հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին:
Նա ասել է, որ խաղի արդյունքն ամեն ինչի մասին վկայում է։ Շատ մեծ առավելություն ուներ Գերմանիայի հավաքականը. «Մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները։ Երբ չենք խաղում համապատասխան ռիթմով, չեն կիրառում պրեսինգ այդպես է լինում, առաջին խաղակեսում ոչ մի խախտում չարեցինք։ Այդքան արագ, այդքան բարձր տեխնիկայով թիմերի դեմ այսպիսի խաղով ստացվում է այսպիսի արդյունք»։




