ԿարևորՍպորտ

Շախմատի ԵԱ. հայ շախմատիստները հետ են մնում առաջատարներից

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հովհաննես Գաբուզյանը սևերով պարտվել է իտալացի Դանիելե Վոկատուրոյին: Գաբուզյանն այժմ 6.5 միավոր ունի, իսկ առաջատարը 8 միավորով Անտոն Դեմչենկոն է:

Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տոնել ՝ պարտության մատնելով Ֆելիք Բլոհբերգերին: Հայկը ևս այս պահին ունի 6.5 միավոր:

Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիներ են խաղացել:

Հովհաննես Գաբուզյանի և Հայկ Մարտիրոսյանի նման վերջին տուրից առաջ  6,5-ական միավոր ունեն նաև Ռոբերտ Հոհովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը: Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 5,5 միավոր: 2-4-րդ տեղերը բաժանող շախմատիստներն ունեն 7.5-ական միավոր, ևս 10 մասնակից հավաքել է 7 միավոր:

Այսօր կկայանան վերջին տուրի պարտիաները:

Կարդացեք նաև

Back to top button