ԿարևորՀասարակություն

Սփյուռքահայ մասնագետներն աշխատանքի են անցնում նաև Հայաստանի մարզերում

ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրով Ռուսաստանից Հայաստան ժամանած Սոֆյա Սեյրանովային մեկ տարի կապրի Գյումրիում և կաշխատի Շիրակի մարզպետարանում:

Նրան իր նոր աշխատավայր անձամբ ուղեկցեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ներկայացրեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Սոֆյան բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Սարատովի ազգային հետազոտական համալսարանում, աշխատել է տարբեր կազմակերպություններում և այժմ որոշել իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին:

Մարզպետարանում նա աշխատելու է արտաքին կապերի և միջազգային հարաբերությունների ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button