ԿարևորՀասարակություն

Սերբիայում ձերբակալվել է Հայաստանի կողմից հետախուզվող հյուսիսմակեդոնացի դիվանագետը

Սերբիայի իրավապահ մարմինները ձերբակալել են հայաստանի կողմից հետախուզվող հյուսիսկեդոնացի դիվանագետ Միլե Միլենկովսկուն ՝ հաղորդում է հյուսիսմակեդոնական Alsat հեռուստաընկերությունը:

Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, երբ Միլենկովսկին հատում էր «Պրեսևո» սահմանային կետը ՝ մուտք գործելու Հյուսիսային Մակեդոնիայի տարածք: Սակայն երկրի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկությունը հաստատել է միայն սեպտեմբերի 3-ին:

«Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ նախարարության աշխատակիցը, որը ներկայումս կցված էր Վիեննայում մեր ԵԱՀԿ առաքելությանը, օգոստոսի 27-ին ձերբակալվել է Սերբիայի Հանրապետությունում: Սրա մասին Սերբիայի Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղեկացրել է Բելգրադում Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանատանը: Հաղորդվում է, որ Սերբիայի դատարանը միջազգային օրդերի հիման վրա կալանքի որոշում է կայացրել՝ մասնավոր ուղևորության ընթացքում կատարած հանցագործության համար»,-ասված է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սերբական իշխանությունները գործել են հայկական կողմի խնդրանքին համապատասխան, մի գործի շրջանակներում, որտեղ Միլենկովսկին մեղադրյալներից մեկն է: Միևնույն ժամանակ, դիվանագետը երկրի ազգային հակահետախուզության նախկին ղեկավար Սաշո Միալկովի ազգականն է, ով այժմ պատիժ է կրում պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Ըստ Հայաստանի իրավապահ մարմինների՝ 2018 թ.-ին Հյուսիսային Մակեդոնիայի երեք դիվանագետներ՝ Միլենկովսկու գլխավորությամբ, օգնել են ՀՀ նախկին պաշտոնյային մասնավոր ինքնաթիռով լքել երկիրը:

Կարդացեք նաև

Back to top button