ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը կպայքարի 3-րդ տեղի համար

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն Aimchess US Rapid առցանց անցկացվող արագ շախմատի մրցաշարում դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

Այսօր կայացած կիսաեզրափակիչ երկրորդ մրցախաղում նա 1:3 հաշվով պարտվեց Մագնուս Կառլսենին: Առաջին պարտիան ավարտվեց աշխարհի գործող չեմպիոնի առավելությամբ, 2-3-րդ ում կողմերը հաշտություն կնքեցին, իսկ 4-րդում դարձյալ ուժեղ գտնվեց նորվեգացի գրոսմայստերը:

Քանի որ առաջին մրցախաղում գրանցվել էր ոչ-ոքի` 2:2 արդյունք, ուստի եզրափակիչ մտավ Մագնուս Կառլսենը։ Նա կհանդիպի Ալիռեզա Ֆիրուջա-Վլադիսլավ Արտեմիև զույգի հաղթողի հետ: Լևոն Արոնյանը կպայքարի 3-րդ տեղի համար:

Կարդացեք նաև

Back to top button