ԿարևորՀասարակություն

Հայտնի ձայնագրության պատճառով դադարեցվել են թիվ 122 դպրոցի տնօրենի լիազորությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մարինա Մալախյանին Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Հրամանի համար հիմք են հանդիսացել համացանցում տեղադրված ձայնագրությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետի զեկուցագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, «Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել էր «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված:

Երևանի քաղաքապետարանը Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ու ձայնագրությունը ուղարկել է ՀՀ ոստիկանություն:

Կարդացեք նաև

Back to top button