ԿարևորՀասարակություն

Համերգներ՝ նվիրված Ռուբեն Հախվերդյանի հոբելյանին

Երգիչ, պոետ-երգահան, կիթառահար Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված համերգներ կանցկացվեն Երևանում և Գյումրիում։ Համերգները կրում են «Կեսգիշեր, եկ հարբենք ու խոսենք լավ ու վատ օրերից» խորագիրը։

Հախվերդյանի համերգը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Իսկ սեպտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին արտիստին կհուրընկալի Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը։  Ծրագրում՝ հին ու նոր սիրված ստեղծագործություններ։

Համերգները կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։

Ռուբեն Հախվերդյանի երգերը մեծ ժողովրդականություն են վայելում։ Նրա համերգները սպասված են Հայաստանի բոլոր անկյուններում։ Արտիստը մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, Չեխիայում, Սերբիայում, Իրանում, Սիրիայում, Լիբանանում և այլուր:

Կարդացեք նաև
Close
Back to top button