
Նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում: Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ներկայացնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը՝ նա ասել է, որ կորոնավիրուսով վարակված 20-28 տարեկան երիտասարդներից մեկը մահացել է, վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել նաև 18 տարեկան երիտասարդ: Ինչպես նախարարն է նշել, սա ահազանգ է, որ բոլորը հասկանան իրավիճակն ու հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում դրսևորեն կարգապահություն:
«Ծավալված է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են: Ծանր վիճակում է գտնվում 650, ծայրահեղ ծանր՝ 126 քաղաքացի: Արհեստական շնչառական ապարատներին միացված է 51 քաղաքացի»,- նշել է նախարարը:




