ԿարևորՄշակույթ

Հայազգի պատանին Նիդերլանդներում մասնակցում է մանկական Եվրատեսիլի նախընտրական մրցույթին

Հայազգի պատանին Նիդերլանդներում մասնակցում է մանկական Եվրատեսիլի նախընտրական մրցույթին։ Այսօր Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն ընդունել է Լյովային, իսկ նիդերլանդահայությանը կոչ արել աջակցել նրան։

Նիդերլանդներում ՀՀ դեսպանատունը հայտնում է․  «Այսօր դեսպան Տիգրան Բալայանը հյուրընկալեց Լյովա Խաչատրյանին, ով Նիդերլանդներում մասնակցում է մանկական Եվրատեսիլի նախընտրական մրցույթին՝ հասնելով եզրափակիչ փուլ: Դեսպան Տիգրան Բալայանն իր աջակցությունը հայտնեց և հաջողություն մաղթեց տղային և իր խմբի անդամներին:

Եզրափակիչ փուլին Լյովան «SHiNE» խմբի կազմում կներկայացնի «A million little things» երգը, որը կհեռարձակվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20:25-ին, NPO Zapp հեռուստաալիքով: Նիդերլանդահայությանը հրավիրում ենք աջակցելու Լյովային»,- գրված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button