ԿարևորՀասարակություն

Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի փոխարդգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Խալաֆ Խալաֆովի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Կարծիքների փոխանակման ժամանակ քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող արդիական հարցերի համալիրը, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:  

Եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը երեկ նաև քննարկել են ՀՀ ու ՌԴ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը։

Կարդացեք նաև

Back to top button