
Հանրապետությունում համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը: Պայմանավորվածության համաձայն` Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը` 15000 անձի համար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ներկրված խմբաքանակն այժմ մաքսազերծվում է: Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու:




