
Տեր Դավիթ քահանա Սահակյանի օրհնությամբ այսօր հանդիսավոր կերպով տեղի է ունեցել պետական քոլեջի նոր մասնաշենքի բացման արարողությունը, որին մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Սերգեյ Ատոմյանն ու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը:
Դեռևս 1994 թվականից հիմնադրված քոլեջն իր գործունեությունը ծավալում էր վարձակալած շենքում: Տարածքը չէր բավականացնում քոլեջին՝ նոր մասնագիտություններ ներդնելու, ժամանակակից պահանջներին համապատասխան լսարաններ և լաբորատորիաներ ձևավորելու համար: Կառավարության 2018 թվականի որոշմամբ՝ Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցին պատկանող մասնաշենքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է Արարատի պետական բժշկական քոլեջին:
Ուսումնական հաստատությունն ամբողջությամբ հիմնանորոգվել է 2020 թվականին: Ծրագրի իրականացման համար պետական միջոցներից հատկացվել է 43 միլիոն ՀՀ դրամ:




