
Տավուշի թեմի առաջնորդարանում օգոստոսի 29-ին տեղի է ունեցել «Հանուն իմ կյանքի» հուշամատյանի շնորհանդեսը՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված տավուշցի հերոսներին, հայտնում են Տավուշի թեմից:
Միջոցառումը կազմակերպել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հուշամատյանը կազմել է Արմավ հրատարակչությունը։
Բագրատ սրբազանի խոսքերով, հուշամատյանը պատմում է տավուշցի հերոսների մասին, ովքեր նայեցին մահվան աչքերին և հաղթեցին նրան՝ իրենց կյանքն ընծայելով Հայրենիքի սուրբ զոհասեղանին՝ բոլորիս համար, մեր հավատքի, արժանապատվության և այս արևի ներքո վեհորեն ապրելու տեսիլքով։
«Թող այս Հուշամատյանը ՈՒԽՏԱԳԻՐ դառնա մեզ համար՝ արժանի և հավատարիմ ազգ Աստծուն, ձեր կտակի և մեր երազների իրականացման ճանապարհին․․․Հավերժ խոնարհում ձեզ մեր ՄԵԾ ԱՆՄԱՀՆԵՐ»,-իր խոսքում նշել է թեմի առաջնորդը։




