
Այսօր՝ օգոստոսի 30-ին, Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղին։
Սեպտեմբերի 2-ին մեր ազգային ընտրանին արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Նախօրեին հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Երևանում՝ Սկոպյե մեկնելուց առաջ։




