
Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը։ 8 տարի շարունակ հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքներ տարածող «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 14-ից 29-ը:
Փառատոնը ստացել էր 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր էր անցել 83 ֆիլմ՝ 41 երկրից, որոնք ընտրվել էին հոգեւոր եւ համամարդկային արժեքներ` սեր, խաղաղություն, մարդասիրություն, հավատ, հույս քարոզելու սկզբունքով։ Փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն, գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը, ժյուրիի անդամներ Կարեն Մնացականյանը և Սուսաննա Տեր-Հովհաննիսյանը 20 լավագույնին հանձնեցին մրցանակներ:
- «Արարում․Մարդ-կոլլաժ» — Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը» , Արսեն Առաքելյան, Հայաստան:
2. «Փրկելով Կոմիտասին» -Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը», Յարոսլավ Օսետրով, Ռուսաստան:
3. «Աֆրիկա» -Լավագույն ուղերձ՝ «Հույս», Դարիա Բինևսկայա, Ռուսաստան:
4. «Մի օր մենք երջանիկ կլինենք»-Լավագույն ուղերձ՝ «Այսօր», Եկատերինա Սաունինա, Ռուսաստան:
5. «Երեխաներ»- Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Ամիր Դարիանի,Իրան:
6. «Նադեժդա»- Լավագույն ուղերձ՝ «Սեր», Տատյանա Չուրզինա, Ռուսաստան:
7. «Թանաքի օվկիանոսը»- Լավագույն ուղերձ՝«Հույս», Իվան Սոսնին, Ռուսաստան:
8. «Երջանկության նամակներ»-Լավագույն ուղերձ՝ «Հավատ»,Սվետլանա Սուխանովա, Ռուսաստան:
9. «Պարոն քաղաքացի»-Լավագույն ուղերձ՝ «Մարդասիրություն և Ընտանեկան արժեքներ», Մարինոս Կարտիկկիս, Կիպրոս:
10. «Աղքատ մարդիկ» — Լավագույն ուղերձ՝ «Մարդասիրություն», Լոլիտա Նարանովիչ, Ռուսաստան:
11. «Եռյակ»-Լավագույն ուղերձ՝ «Խաղաղություն», Վադիմ Զայցև, Ռուսաստան:
12. «Խոչընդոտները հաղթահարելով» — Լավագույն ուղերձ՝ «Մեր օրերի հերոսը», Յուլիա Սապոնովա, Ռուսաստան:
13. «Ծերացում» -Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Ջինգքի Զհանգ, ԱՄՆ:
14. «Պանգեա» -Լավագույն ուղերձ՝ «Միայնություն», Մարկուս Քեյմ, Բիտե Հեչեր, Ավստրիա:
15. «Փոքրիկ աղջկա կոշիկները» -Լավագույն ուղերձ՝ «Լավատեսության», Կեդար Շրեստա, Նեպալ:
16. «Ամանիսի գլխաշորը» -Լավագույն ուղերձ՝ «Հանդուրժողականության», Ռենատա Դինիզ, Բրազիլիա:
17. «Արագիլների բույնի տակ» -Լավագույն ուղերձ՝ «Ընկերասիրություն», Անի Օգանեսյան, Ռուսաստան:
18. «Հրում» -Լավագույն ուղերձ՝ «Ընտանեկան արժեքներ», Տրիլինա Մայ, ԱՄՆ:
19. «Սերմ» -Լավագույն ուղերձ՝ «Մաքուր մոլորակ», Կին Լեկ Չու, Մալայզիա:
20. «Կոտրված արմատներ» -Լավագույն ուղերձ՝ «Հույս», Ասիմ Տարեկ, Սառա Էլզայաթ, Հորդանան:

Փառատոնի մարզային ծրագրի մեկնարկը տրվել էր օգոստոսի 14-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով: Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում անցկացվեցին ֆիլմերի դիտում-քննարկումներ տարբեր թեմաներով: Հյուրընկալվեցին միջազգային անվանի կինոգործիչներ և արվեստագետներ, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում: Տեղի ունեցան հանդիպումներ ֆիլմերի ռեժիսորների հետ:
Այս տարի փառատոնը մշակել էր լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: Օգոստոսի 21-ին Հայաստանում առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին: Օգոստոսի 22-ին՝ Վահան Արծրունի «Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով: Օգոստոս 27-ին՝ «Անուշ» (Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն): Օգոստոսի 28-ին՝ Հայաստանի երգի պետական թատրոնի համերգը։
2021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել էր ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով:
«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ:




