ԿարևորՀասարակություն

Մարտակերտ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին առնչվող քրգործը փոխանցվել է Արցախի ՔԿ

Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված՝ Մարտակերտ քաղաքում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի հետ կապված քրեական գործը հետաքննության փուլն ավարտվելու հիմքով փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե:

Իրականացվում է նախաքննություն։ Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը։ 

Տես նաև՝ Ադրբեջանցի զինծառայողը մտել է Մարտակերտի բնակարաններից մեկը․ մանրամասներ

Կարդացեք նաև

Back to top button