ԿարևորՀասարակություն

Հայաստանում կհետազոտվի աուտիզմն ու Ալցհեյմերի հիվանդությունը

Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ, հայտնում են Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանից։

«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» վերծանելու է ուղեղի հիմնարար խնդիրները:

«Այն նպատակ ունի մեկդարյա բժշկական բուհին վերադարձնել իրեն հարիր գիտական պատվանդանը, հաշվի առնելով, որ բուհը 100 տարվա ընթացքում ոչ միայն ապահովել է ամուր թիկունք՝ սպիտակ բանակը, այլև հանդիսացել է խոշոր գիտահետազոտական կենտրոն, որի գեներացված միտքը դեռևս պահպանում է իր առաջատար դիրքերը և թույլ է տալիս առարկայացնել նման ծրագրերում»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ծրագիրը ներկայացնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Կենտորնում մոլեկուլյար մակարդակով կհետազոտվեն Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը՝ ապահովելով համաշխարհային բոլոր միտումները։ Առանձին գործընթաց կկազմի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ուղեղի փոփոխությունների հետազոտությունը: 

Երկու գերատեսչությունների ղեկարաները այսօր եղել են բուհում, շրջել «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին ու հնարավորություններին։

Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ երեք խոշոր դրամաշնորհային ծրագրում հաղթելը պարտավորեցնում և նոր որակ է հաղորդում համալսարանում իրականացվող  աշխատանքներին՝ հնարավորություն ընձեռելով ներկայանալի պահել Հայաստանի գիտական ներուժն աշխարհում: 

Կառուցվող կենտրոնը հավակնում է դառնալ  բժշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական գործունեությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։

Կենտրոնը կառուցվում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացվող «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: 

Կարդացեք նաև

Back to top button