ԿարևորՀասարակություն

«Խոսրովի անտառ»-ում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

Օգոստոսի 26-ին, ժամը 06։00-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար ծառայող։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23։28-ին, սահմանվել էր հերթապահություն։

Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։

Ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում առկա են հրդեհի նոր օջախներ։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 26-ին, ժամը 01:16-ին: Մոտ 1 հա տարածքում այրվել է բուսածածկույթ։

Կարդացեք նաև

Back to top button