
Ռուս զբոսաշրջիկը արձակուրդն անցկացրել է Հայաստանում և նշել երկրի առավելությունները, որոնց շնորհիվ կարելի է «ընդմիշտ մոռանալ» Թուրքիայի մասին: Նա իր կարծիքը ներկայացրել է Yandex.Zen հարթակի իր անձնական բլոգում: Այս մասին գրում է «Լենտա» գործակալությունը:
Նա նշել է, որ տեղի բնակիչները կարող են զբոսաշրջիկներին անվճար սուրճ հյուրասիրել կամ հասցնել ցանկալի տեսարժան վայրը: Թուրքիայում, ընդհակառակը, ռուսներն ընկալվում են որպես «փողի տոպրակ» և կարծում են, որ անվճար օգնություն տրամադրելու մասին խոսք լինել չի կարող:
Նրան գրավել են նաև տեղական շուկայում մրգերի, բանջարեղենի և հացի «հեքիաթային» գները: Օրինակ, մի զամբյուղ թուզի, սալորի, դեղձի, կարտոֆիլի, լոլիկի, վարունգի և կանաչեղենի համար վճարել է150 ռուբլի: «Թուրքիայում զբոսաշրջիկների և տեղացիների համար գները տարբեր են», — ասել է նա:
Բացի այդ, տղամարդը նշել է «կպչունության բացակայության» մասին, այսինքն՝ ոչ ոք չի փորձում հանգստացողներին տարբեր իրեր վաճառել, ինչպես դա անում են թուրքերը:




