ԿարևորՀասարակություն

Կապան-Գորիս ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Զ․) և 11 հա բուսածածկույթ։

Կարդացեք նաև

Back to top button