ԿարևորՀասարակություն

Մեծամորի հնավայրում վերսկսվել են պեղումները

Մեծամորի հնավայրի տարածքում hայ-լեհական 20 հոգանոց միջազգային արշավախումբը վերսկսել է պեղումները։ Հնագետներն այս տարի կաշխատեն քաղաքային թաղամասում և դամաբարանադաշտում։

Արշավախմբի հայկական կողմի ղեկավար, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի խոսքով, լեհ գործընկերների հետ Հայաստան են եկել նաև լեհ երկրաբաններ, ովքեր հատուկ սարքերով ուսումնասիրություններ կիրականացնեն հուշարձանի տարածքում՝ պարզելու, թե որտեղ են ավելի շատ քարային կուտակումները։ Երկարբանական հետազոտության անհրաժաեշտություն, ըստ Ա․ Փիլիպոսյանի, վաղուց կար։

«Շատ կարևոր աշխատանք կանեն մեր գործընկերները և նրանց ուսումնասիրության արդյունքում հաջորդ տարի կաշխատենք տեղորոշված տարածքներում», -նշել է Ա․ Փիլիպոսյանը։ Մեծամորի հնավայրի տարածքում հնագետները կաշխատեն մինչև սեպտեմբերի 16-ը։ Նրանք խոստանում են հետաքրքիր բացահայտումներ անել։

Կարդացեք նաև

Back to top button