
Օգոստոսի 21–ին հարավային մայրաքաղաք Կապանը նշում էր իր տոնացույցի ամենասպասված և ամենապատասխանատու օրը՝ քաղաքի տոնը։ Օրը հագեցած էր, լի բազմաբնույթ միջոցառումներով և անմոռանալի ակնթարթներով։
Կապանի օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից բարձունքում, 100 կապանցիներ շուրջպար են բռնել 30մ բարձրություն ունեցող եռագույն դրոշի մոտ և պարել հայկական քոչարին՝ ի նշան միասնության և կապանցու անկոտրում ոգու։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև օգտվելու տեղում կազմակերպված սննդի տաղավարներից՝ համտեսելով Կապանի գյուղական բնակավայրերի կողմից ներկայացված ավանդական ճաշատեսակներն ու Կապանի առաջին հացահատիկի բերքից պատրաստված թխվածքաբլիթները։




