ԿարևորՏնտեսական

2021թ. երկրորդ կիսամյակում տնտեսական աճը կազմել է 13 տոկոս

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է երկրորդ եռամսյակի համախառն ներքին արդյունքի նախնական տվյալները: Հայաստանում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում արձանագրվել է 13 տոկոս տնտեսական աճ։ Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:  

Տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝ 

  • Արդյունաբերություն, ներառյալ էներգետիկա + 6.72% 
  • Գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն + 10%
  • Շինարարություն + 6.7 % 
  • Առևտուր և ծառայություններ + 14.4 %
  • Հանքարդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8.6 % աճ, մշակող արդյունաբերության գծով՝ 6 %: 

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 1000 ԱՄՆ դոլար՝ առաջին եռամսյակի նկատմամբ ավելանալով մոտ 23 տոկոսով:

Կարդացեք նաև

Back to top button