ԿարևորՀասարակություն

Սալիկապատվում է Նոյեմբերյանի Կոթի բնակավայրի գյուղամիջյան ճանապարհը

Սուբվենցիոն ծրագրով Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի, տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:

«Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն նոյեմբերին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 23.940.000 ՀՀ դրամ: Համայնքի ներդրումը կազմում է 30%, պետության ներդրումը՝ 70%:
Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն»:

Կարդացեք նաև

Back to top button