
Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։
Դավիթ Բաբայանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և հաջողություն մաղթել աշխատանքում, կարևորել է սերտ փոխգործակցությունը՝ հույս հայտնելով, որ հայկական երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության բարձր մակարդակը հետագայում ևս կպահպանվի։
Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային մի շարք զարգացումներին վերաբերող հարցեր։




