
Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ցույց են անցկացրել մի շարք ուսանողներ՝ բողոքելով նոր ուսումնական տարուց սկսած ուսման վճարների բարձրացման հետ։
«Մի՛ հարստացեք կրթության հաշվին», «Բիզնես-ուսումնական հիմնարկ» գրությամբ ցուցապաստառներով նրանք հայտարարում էին, որ վարձավճարները չեն համապատասխանում կրթության որակին եւ դրանց բարձրացում էլ չի բարելավելու այդ որակը։




