ԿարևորՀասարակություն

8-րդ գումարման ԱԺ պատգամավորների 34 տոկոսը կանայք են

8-րդ գումարման Ազգային ժողովի 107 պատգամավորներից 36-ը կանայք են՝ խորհրդարանի 34 տոկոսը։ Կանայք այս գումարումում 10 տոկոսով ավելի են, քան 7-րդում:

Ինչպես գրում է parliamentmonitoring.am-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորից 24-ը կանայք են, «Հայաստան դաշինք» խմբակցությունն ունի 29 պատգամավոր, կանայք 10-ն են, «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից 2-ը կանայք են։

Մեր երկրում ԱԺ ընտրություններում կանանց քվոտան ներդրվել է 1999 թվականին: Ընտրական օրենսգիրքը նախատեսում էր, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում կանանց քվոտան 25 տոկոս է։

7-րդ գումարման խորհրդարանը հասցրեց փոփոխել ԸՕ-ը՝ սահմանելով միայն փակ ցուցակներով համամասնական ընտրակարգ։ Այս ընտրակարգում կանանց քվոտան աճեց՝ դառնալով 35 տոկոս: 

Կարդացեք նաև

Back to top button