
«Երրորդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը ամսական 50 հազար դրամ ֆինանսական աջակցություն կտրամադրվի բոլոր ընտանիքներին»: Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին կառավարության նիստի ժամանակ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Խոսքը ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքների մասին է, այլ բացարձակապես բոլոր ընտանիքների մասին»,- ասաց Փաշինյանը:




