ԿարևորՀասարակություն

2021-ի առաջին կիսամյակում ծնունդների թիվն աճել է

2021 թվականի հունվար-հունիսի տվյալներով՝ բնական աճի ցուցանիշի դրական տիրույթում է հայտնվել հիմնականում մայրաքաղաք Երևանը։  Հանրապետության ինը մարզերում բնական աճը բացասական է եղել:

2014 թվականից հետո առաջին անգամ այս տարվա կիսամյակի տվյալներով ունենք ծնունդների բացարձակ թվի աճ, մոտավորապես 1413-ով աճել է ծնունդների թիվը:

Փոխարենը՝ բարձր է մահացության ցուցանիշը։ Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքով՝ սա բավականին մտահոգիչ է, քանի որ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում, ինչը ուրախանալու առիթ չի տալիս՝ ստեղծելով ոչ միայն ժողովրդագրական, այլև անվտանգային լուրջ խնդիրներ։   

Բոլոր մարզերը, բացառությամբ Գեղարքունիքի, դեպոպուլյացիոն միտումներ են գրանցել, այսինքն բնական աճի ցուցանիշը բացասական է:

Back to top button