ԿարևորՀասարակություն

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով Արցախում հրդեհվել է 3 հեկտար մակերեսով խոտածածկ տարածք․ ՊԲ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով հրդեհվել է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան սահմանին կից շուրջ 3 հեկտար մակերեսով հատվածի խոտածածկը: Այս մասին հայտնում է ՊԲ-ն։

Բռնկված հրդեհի մարման նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ ավտոմեքենա, սակայն ադրբեջանական զինուժը կրակ է բացել հրշեջ մեքենայի ուղղությամբ՝ խոչընդոտելով կրակի մարման աշխատանքներին:

Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հայկական կողմը կորուստներ չի ունեցել:Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Կարդացեք նաև

Back to top button