ԿարևորՀասարակություն

Թշնամին ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ գյուղի վրա. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին տեղեկացնում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:

Կարդացեք նաև

Back to top button