ԿարևորՄշակույթ

Ուջան գյուղի երեխաները սովորում են կինո նկարել

Արագածոտն մարզի Ուջան գյուղում 2019 թվականից ի վեր կինոդպրոց է գործում, որը հիմնադրվել է «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգայինփառատոնի շրջանակում՝ «Ֆիլմադարան» ՀԿ-ի կողմից։

Ուջանցի երեխաներըսովորում են բջջային հեռախոսներով սեփական կարճամետրաժ ֆիլմերընկարահանել, որոնք այնուհետ կցուցադրվեն «Ծիրանի ծառ» 7-րդ միջազգայինկինոփառատոնի փակման արարողությանը՝ օգոստոսի 29-ին։

Փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 22-29-ը Ուջան գյուղում և այժմ՝ փառատոնին ընդառաջ, երեխաներն ակտիվ նկարահանումների փուլում են։

«Ֆիլմադարան» ՀԿ-ի անդամների համոզմամբ՝ ներկայումս Հայաստանումկինոոլորտը և ընդհանրապես մշակույթը խորը ճգնաժամ են ապրում, և սավերաբերում է ոչ միայն արտադրվող ֆիլմերի որակին ու բուհական կրթությանանարդյունավետությանը, այլև ամենակարևորը՝ հանդիսականի ճաշակին ուընկալունակությանը։

Երիտասարդտարիքիցմարդուզարգացվածության աստիճանի բարձրացումը երկրի ապագա գոյատևման ևբարգավաճման կարևորագույն նախադրյալն է, քանի որ հենց մշակույթը,արվեստն ու գիտությունն են ունակ հակակշիռ լինել սպառողականմտածողության կարծրատիպերին, որոնք ինքնին հանգեցնում են մտքիքարացմանը բոլոր ոլորտներում։

Ուջանի կինոդպրոցի, «Ծիրանի ծառ»կինոփառատոնի և «Ֆիլմադարան»-ի այլ ծրագրերի գերխնդիրն է զինելհանրությանն այս կարևորագույն խնդրի լուծման համար անհրաժեշտամենաարդյունավետ միջոցով՝ ազատ ստեղծագործական մտքով օժտվածքաղաքացիներով։

Անգամ եթե աշակերտներից և ոչ մեկն ապագայում չորոշիկինոյով զբաղվել, ստեղծագործական գործընթացի մասնակից ու կերտող լինելուանմիջական փորձառությունը բացառիկ դրական ազդեցություն կունենա նրանցհետագա աշխատանքի ու կենսակերպի վրա՝ անկախ նրանից, թե ինչմասնագիտություն կընտրեն։

Կարդացեք նաև

Back to top button