
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի պուրակի 51 քանդակ հանվել է, և տարածքն ամբողջովին մաքրվել է: Այս մասին ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) միջազգային կազմակերպությունը: Կազմակերպությունը մտահոգված է արվեստի գործերի վիճակով, որոնք այդ թանգարանի սեփականությունն են:
Միջազգային կազմակերպությունը հարցեր է ուղղում Ադրբեջանի իշխանությանը՝ պահանջելով բացահայտել առգրավված քանդակների գտնվելու վայրը և պարզաբանել՝ արդյոք դրանք հասանելի են լինելու հասարակությանը:
Կազմակերպությունը ցանկանում է տեղեկանալ՝ արդյո՞ք քանդակների տեղահանման գործընթացին ներգրավված են եղել համադրողներն ու բնապահպանները: Արդյոք քանդակների տեղափոխումը համահո՞ւնչ է Չեփման Թեյլորի նոր գլխավոր հատակագծին:




