
Օգոստոսի 16-29-ը շինաշխատանքների իրականացման պատճառով փակ կլինի Մ6 ճանապարհի Քոբայրի հատվածը։
Որպես շրջանցիկ ճանապարհ ուղևորների համար կարող է ծառայել Վանաձոր-Ստեփանավան-Օձուն-Ալավերդի ճանապարհահատվածը, հայտնում են Լոռու մարզպետարանից՝ ներողամտություն հայցելով անհարմարությունների համար։




