ԿարևորՀասարակություն

Երիտասարդության տոնը Կապանում սկսվել է հեծանվավազքով

Երիտսարդության օրվա առիթով երիտասարդկան մայրաքաղաք հռչակված Կապանում տոնակատարությունները սկսվեցին հեծանավավազքով։ Տոնական միջոցառումներին մասնակցեց ՄԱԿ-ի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։

Նա օրվա կապակցությամբ շնորհավորեց բոլորին։ Հեծանվավազքը կրում էր «Տեն կացեք կյամըմ» խորագիրը։

Սա մրցույթ չէր, բայց վերջում պատահականության սկզբունքով մասնակիցնեին նվեներ տվեցին։

Ծովինար Հարությունյան․ «Ձեզ չէ, որ պիտի ասենք հեծանիվի կարեւորության մասին, նրա օգտակարություն մասին, հեծանիվ վարելով առողջ ենք լինում նաև հոգեպես։ Ինչպես ասում են Կապանում՝ հեծանիվ քշե՝ տրամդ պեցվե։ Տարածեք ձեր փորձը, որ հաջորդ անգամ ավելի շատ հեծանվորդներ տեսնենք այս արահետում»,-ասաց Ծովինար Հարությունյանը։

Տոնակատարությունների մեկնարկը տրվել է Չարենցի փողոցից։ Օրվան նվիրված միջոցառումները հիմնականում անցկացվել են Կապանի մշակույթի կենտրոնի հարակից տարածքում։ Փառատոնն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ ու պարերով:

Կարդացեք նաև

Back to top button