ԿարևորՀասարակություն

Քամին վնասել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը

Ուժեղ քամու հետևանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից։

Քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև՝ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այսօր արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաև ԱԻ նախարարության աշխատակիցները։

Մասնագետների հետ անհրաժեշտ քննարկումներից հետո, ամենասեղմ ժամկետում, կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայցում է այցելուների ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը թանգարանը փակ լինի։ Այցելուները կարող են շրջել միայն հուշարձանի տարածքում։

https://www.facebook.com/ArmenianMonuments/posts/4207447206040598

Կարդացեք նաև

Back to top button